Փորձագիտական քննարկում՝ նվիրված հայ-ռուսական հարաբերություններին

1 ր.   |  2025-10-14

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Օրբելի կենտրոնի և «Միջազգային հարցերով ռուսական խորհրդի» (РСМД - Российский совет по международным делам)՝ առցանց քննարկումը, որին մասնակցել են փորձագետներ Հայաստանից և Ռուսաստանից։ 

Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների, Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկկողմ համագործակցության, տարածաշրջանային զարգացումների և միջազգային հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիկացիայի պայմաններում ընդգծվել է երկու երկրների հարաբերությունների կարևորությունը և համագործակցությունը՝ տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու երկխոսությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։